Պետք է խոստովանել, որ չեմ կարողանում անտարբեր անցնել ու բաց թողնել Րիտային ու իր դասընթացը գովերգելու հերթական առիթը😅 Գնման որոշումը բավականին հապճեպ եմ կայացրել ու երբեք առիթ չի եղել կասկածելու կամ առավել ևս փոշմանելու որոշմանս համար, որովհետև դասընթացը ոչ միայն արդարացրել, այլև գերազանցել է իմ բոլոր ակնկալիքները։
Ես եկել էի ՍՄՄ-ի խորացված դասընթացի ետևից, հեռացել եմ բլոգինգի և բրենդինգի վերաբերյալ հագեցած գիտելիքներով։ Մինչև դասընթացը մտքովս անգամ չէր անցնում սեփական բլոգը վարել, բայց Րիտային հաջողվեց գրեթե անհավանական մի բան. ես հիմա իմ առաջին քայլերն եմ անում բլոգինգի ոլորտում։
Վստահ եմ, որ հաջողության կհասնի մեզանից յուրաքանչյուրը, ով կկիրառի դասընթացում ներառված գիտելիքների ընդամենը 30-40%-ը։ Այո’, այդքանը լիովին բավարար կլինի հաջող բլոգ ունենալու համար։ Անգամ չեմ պատկերացնում` ինչ կլինի ամբողջը ներմուծելու դեպքում։
Հիացած եմ, գնահատում եմ 10/10🤩